Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ ու քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության ստեղծված իրավիճակը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ Տան խոսնակ Ջեն Փսակին:

Ըստ Փրայսի՝ նախագահ Բայդենը Եգիպտոսի իր պաշտոնակցին խնդրել է ճնշում գործադրել պաղեստինյան կողմի վրա:

«Մեր ռազմավարական մոտեցումը կայանում է նրանում, որպեսզի հաղորդակցություն ունենանք իսրայելական կողմի հետ՝ հակամարտության դադարեցման համար հնարավոր ամեն բան անել կարողանալու նպատակով: Այդ հաղորդակցությունների թվում է նաև համագործակցությունը եգիպտացիների հետ, քանի որ վերջինները կարևոր դեր ունեն «ՀԱՄԱՍ» խմբավորման վրա ճնշում գործադրելու և կրակի դադարեցման հաստատմանը նպաստելու հարցում»,- նշել է Փրայսը:

Սպիտակ տան խոսնակն ասել է, որ հրադադարի հնարավոր հաստատման մասին տեղեկությունները, իհարկե, հուսադրող են, բայց իրենք ջանքեր են գործադրում, որպեսզի դա երկկողմ մակարդակում իրականություն դառնա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել