Թե բա ռուսը, թուրքը ու... հայը )
Մենք վերջապես պետք է գիտակցենք մի բան`ռուսը խորապես թքած ունի իր համար կարևոր տարածքում` Հայաստանում ( մասնավորսպես Սյունիքում) հայեր կապրեն, թե ասենք չուչմեկներ, կամ ասենք բեզուարյան այծեր: Անիմաստ է պահանջել գերտերությունից, որ մեզ սիրեն, որդեգրեն, փայփայեն, մանավանդ հարգեն, այն էլ այսօր, չի՜ լինելու դա երբեք!
Կամ մենք մեր երկիրը հզորացնում ենք, արտադրում ենք մրցունակ զենք, դառնում ենք ծանրակշիռ բանակցող կողմ, իրատեսական գնահատում ենք մեր տեղն ու կշիռը, առանց գերագնահատման, կամ ռուսը կվերցնի իրեն պետքական Սյունիքն ու մեզ կնվիրի թուրքին, որպես անպետք իր` միշտ փուչ տեղում պահանջատեր, դժգոհ, փնթփնթացող ու տարրական պաշտպանական բնազդից զրկված բիոմասսա:
Ոչ մի ուժեղ երկիր մյուս ուժեղ երկրի հետ իր հարաբերությունները չի՜ փչացնի մեր համար, մոռացեք:
Այսքանը:
Հենց սա գիտակցենք` շանս կլինի պետականությունն ու երկիրը պահելու, այլապես ` հայաթափում և վերջնական բնաջնջում:
Ռուսին մենք ավելի շատ պետք ենք իր երկրում` ծայրամասերի դեմոգրաֆիկ հարցը լուծելու համար:
Հայաստանում մենք միայն խանգարում ենք:
Հերիք է ապրեք երազախաբությամբ, արդեն ամոթ է:
Գերտերությունները վաղուց որդեգրմամբ չեն զբաղվում, ուղղակի վերցնում են ինչ իրենց պետք է ու մնացածը նվիրում ` էլի ինչ որ շահի դիմաց:
Եթե մի ամբողջ ազգ զրկվել է ինքնապաշտպանական կարևորագույն բնազդից` ի՞նչ ռուս, ինչ թուրք, ինչ արևմուտք ու արևելք, հո դուք մանկամիտ չեք:
Մեզանից արժանի ազգեր կան, որ երկիր չունեն, ինչո՞վ ենք մենք առավել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել