Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ մայիսի 16-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում  Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում կայանված, Մեղրիի բնակիչ, 41-ամյա Սերգեյ Ղ.-ին պատկանող КамАЗ 53212 մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվելով առաջ, բախվել է

Մեղրիի բնակիչ, 35-ամյա Վանիկ Հ.-ին պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, ապա КамАЗ-ը շարունակելով ընթացքը, բախվել է ճանապարհին կայանված Սարգիս Խ.-ին պատկանող ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, բախվել հանդիպակաց երթևեկող, Մեղրիի բնակիչ, 53-ամյա Հակոբ Ջ.-ին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային: Վերջինս վարել է Հակոբ Ջ-ի որդին՝  19-ամյա Տիգրան Ջ.-ն, ով մարմնական վնասվսծքներով տեղափոխվել է Մեղրիի «ՏԲԿ», իսկ ВАЗ 2106-ն էլ բախվել է ճանապարհի եզրին կայանված 60-ամյա Արամ Բ.-ին պատկանող ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենային:  

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժաանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել