Հայ ժողովուրդը 25 տաի առաջ, մեկ մարդու նման բռնցքված պայքարում էր հանուն իր իրավունքնեի վերականգնամանը, հանուն իր ապագաի: ՈՒսերի վրա դիմավորեց և իշխանության ղեկին նստեցրեց Մոսկվայից «առաքված», ԿԳԲ-ի շեֆ Կրյուչկովի նվիրած զրահապատ Մերսեդեսի մեջ խծկված «շարժման տղաներին»: Մեկ-երկու տարի անց ապստամբեց նրանց դեմ և պահանջեց հրաժարական, հետո էլի՛ համակերպվեց, ընդունեց իր վզին փաթաթած նրանց սահմանադրությունը, հետո էլի՛ խռովեց, այս անգամ էլ կուտը կերավ ու ընդունեց նրանց կողմից իր վզին փաթաթած, «Հայր Մերը» չիմացող ալբանացի փորձանքներին...

Հայ ժողովրդի կյանքը չլավացավ, մրից պրծավ, մրջուրն ընկավ...

Հետո հայ ժողովուրդը «իր ծոցից» ծնեց ծով «ընդդիմություն»: Հետո կրկին իր ծոցն առավ իր դժբախտությունների հիմնադրին, կրին փողոց դուրս ելավ ու կրկին պայքար-մայքար բղավելով փորձեց փոխի իր մռայլ կյանքը: Հետո, կրկին ու կրկին... Վերջը կրկին անիծեց ամենքին ու հայդե՜ դեպի աշխարքի ծայրը...

Հայաստանը աշխարհի ամենամիատար երկրներից մեկն է, ուր 99 տոկոսը ապրում են հայեր: Նշանակում է, այս ամենը արել են հայերը, ամեն ինչի պատասխանատուն հայերն են՝ ՄԻԱՍԻՆ: Թե՛ Հայաստանում մնացած բնակչության կեսը, թե՛ դուրս փախած մյուս կեսը, երբևիցէ չի խոսում այս մասին, ոչ մեկի բերանից չեք լսի, որ իրեն մեղադրի ինչ որ բանում: Կմեղադրի ամբողջ աշխարհին, բայց ո՛չ իրեն...

Բա, լա՜վ ո՞վ արեց այս ամենը, չէ՞ որ Հայաստանում մենք ապրում էինք՝ ՄԵՆԱԿ ՀԱՅԵՐՈՎ, այլամոլորակայիններ էլ չկային: Ո՞վ է պատասխան տալու սրա համար, ումի՞ց է փախչում հայ ժողովուրդը:

                                      ... Երևի՝ ԻՆՔՆ ԻՐԵՆԻՑ ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել