Երբ Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե «... Ինչպես վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն զգացումով ձեռնամուխ ենք լինում պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին։ Նույն վճռականությամբ, ինչպես պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը», պաղեստինցիներն իրենք են շտապում թույլ չտալ՝ Էրդողանին «կրակից շագանակներ հանել»։
Իհարկե, պատմական անարդարության վերականգնման, հակառակորդի դեմ խիստ անհավասար ռազմական պայքարում պաղեստինցիների միակ առարկայական հույսն է, որ նրանց կողքին կանգնի միայն գոտեպնդող քաղաքական հայտարարություններով«կոկորդ պատռող» որևէ եղբայրական, բարեկամական երկրի զինծառայող, բայց ավա՜ղ...
Իսկ Էրդողանին, ինչ խոսք, պաղեստինցիները երախտապարտ են, նա «շատ արաբներից ավելի պաղեստինցի է», բայց «կոկորդ պատռելուց» և այդ գործում «դամ պահողներ» ապահովելուց զատ, ոչ մի առարկայական քայլ չի արել ու չի էլ անի։ Քանի որ նա երբեք չի մտնում որևէ արկածախնդրության մեջ, որտեղից շոշափելի օգուտ չի քաղելու։
Ինչ խոսք, պաղեստինցիները կերազեին, որ Էրդողանն իրենց համար աներ այն, ինչ արեց ադրբեջանցիների համար։ Բայց նաև թույլ էլ չեն տալիս նրան՝ Պաղեստինի միջոցով ինքնամաքրվելու նույնպիսի ոճրագործություններին մասնակցությունից, ինչ իրականացվում է իրենց դեմ նույն հրթիռներով, բայց արդեն իրենց թշնամու՝ Իսրայելի կողմից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3927283673975484&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել