Շնորհավորում եմ բոլորիս Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ըմբիշների հաղթանակների առիթով: Մեր հունահռոմեական ըմբիշներ Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը: Այո, հենց այսպիսին է լինում աշխատասիրության և նվիրվածության արդյունքը: Կեցցե՛ք, տղաներ, միմիայն ոսկե մեդալներ եմ մաղթում ձեզ նաև առաջիկա մրցասպարեզներում: 
Հատկանշական է, որ Կարեն Ասլանյանը, ընդգրկվելով երիտասարդական հավաքականի կազմում, իր առաջին իսկ մասնակցությունը պսակեց հաղթանակով: Նրա և Կարապետի հաղթանակները հնարավոր է եղել իրականություն դարձնել մարզչական և կազմակերպչական լուրջ աշխատանքների և երկարատև մարզումների շնորհիվ: Վստահ եմ, որ հետագայում ևս նրանք մեկ անգամ չէ, որ ծածանելու են Հայաստանի ազգային դրոշը տարբեր հեղինակավոր մրցասպարեզներում: Գիտեմ, որ մյուս մարզաձևերում նույնպես երիտասարդական հավաքականների հետ տարվող աշխատանքները բերելու են լուրջ և տեսանելի արդյունքների:
Սոֆիայում շարունակվում է աշխարհի երիտասարդական առաջնությունը, մաղթում եմ մեր բոլոր մարզիկներին հաջող մրցելույթներ: Տղաներ, մենք սպասում ենք ձեր հաղթանակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել