Անգամ 2020-ի աշնանային պատերազմի օրերին մեզ այսքան անտեր ու անպաշտպան չէինք զգում... Կարծես թե, շարունակում ենք անել այն, ինչ կցանկանար տեսնել մեր թշնամին... Արդյունքում՝ երեկվա խեղճացած հակառակորդն այսօր մեզ ոչ միայն պարտադրում է իր կամքը, այլև մեզ հետ վարվում է որպես սեփական արժանապատվությունից զուրկ և ապագայի հանդեպ հավատը կորցրած հանրույթի... Միթե՞ մենք դադարել ենք լինել այն ՀԱՅԸ, որն անհրաժեշտ պահին կարողանում է վերագտնել անհրաժեշտ խոհեմությունն ու միասնությունը և անել այն, ինչը կարող է զգաստացնել թշնամուն...
Հիշեք, մեր խնդիրը ոչ թե <<թալանված ու թույլ>> բանակի, ռազմավարական դաշնակից չունենալու կամ <<ուժեղ>> հակառակորդ ունենալու մեջ է, այլ այն ապիկար իշխանության, որը մեզ հասցրել է այս անօգնական վիճակին...
Այս ամենից եզրակացություն՝ հետևանքները շտկելու համար նախ պետք է պատճառը վերացնել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1255716434844360&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել