Այսօր լրանում է Ֆիդել Կաստրոյի 87 ամյակը: Կաստրոյին գերարժևորելը դժվար է, որովհետև նրա պատմական վեհությունն ակնհայտ է. նա ապրող քաղաքական գործիչներից ամենամբողջական ու ամենամոնոլիտ կերպար ունեցողի տպավորությունն է թողնում, որը հարիր է 20-րդ դարի իսկական տիտաններին: 21-րդ դարի քաղաքական պիգմեյների ֆոնի վրա Կաստրոն Իսկական Հսկա է թվում: Անցնող տարում Կաստրոն կորցրեց իր գլխավոր համախոհին՝ Ուգո Չավեսին, ով թվում էր, թե պետք է ստանձնի Լատինական Ամերիկայի սոցիալիստների հոգևոր առաջնորդի դերը, բայց կյանքն այլ կերպ դասավորվեց:
Երբ նայում ես նրա լուսանկարներին, հասկանում ես, թե ինչ աստիճանի է նա «ներծծել» 20-րդ դարն իր մեջ:
Ծնունդդ շնորհավոր, Ֆիդել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել