Կիեւում ավարտվել են «Վիա Գրա» խմբի մենակատար ԱՆՆԱ ՍԵԴԱԿՈՎԱՅԻ «Մեր միջեւ» երգի տեսահոլովակի նկարահանումները: Ռեժիսոր Եվգենի Տիմոխինը բարդ լուծում է դրել երգչուհու եւ իր խաղընկերոջ առջեւ` պահանջելով պարի մեջ այնպիսի կիրք ցուցադրել, որ հանդիսատեսի շունչը չհերիքի: Բայց, միեւնույն ժամանակ ցուցադրել սեր տղամարդու եւ կնոջ միջեւ այնպես, որ այն չվերածվի գռեհկության ու լկտիության, իսկ հանդիսատեսը այդ կրքից փշաքաղվի: 24 ժամ տեւած նկարահանումներից հետո, ինչպես նշում են ականատեսները, նրանք լավագույնս կարողացել են կատարել առաջադրանքը: Միմյանց վնասելու ուժգնությամբ գրկախառնություններ, արյամբ թաթախված համբույրներ… Մի խոսքով, ըստ մասնագետների, տեսահոլովակը նոր պայթյուն կլինի բոլոր երաժշտական հեռուստաալիքների համար: Տեսահոլովակի նկարահանումից հետո Ա.Սեդակովան նշել է. «Յուրաքանչյուր կին պետք է ձգտի կրքոտ լինել: Հուսով եմ, որ այս տեսահոլովակով կոգեշնչեմ իմ երկրպագուհիներին»:
Նյութի աղբյուր՝ http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=9041%3A2013-08-14-10-52-51&catid=41%3Alurer&Itemid=57
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել