Ստեղծված օրհասական ու մղձավանջային այս վիճակում ես ո՛չ մի, կրկնում եմ, ո՛չ մի հարց չունեմ Հայաստանից դուրս որևէ մեկին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք: Նրանցից ամեն մեկը պարտավոր է անել, արել և անում է այն, ինչ իր շահերից է բխում: Եթե մենք էս պարզ ճշմարտությունը չենք հասկանում, բա ու՞ր ենք էս խելքով եկել հասել 21-րդ դար:
Ես ոչ մի հարց չունեմ Նիկոլին: Նիկոլը արել ու անում է այն, ինչի համար բերվել է իշխանության: Նա թակարդն ընկած, ատամները քաշած մուկ է: Նա վստահ չեմ, որ անգամ ինքնուրույն է որոշում, թե ինչ ուտի նախաճաշին:
Ես ո՛չ մի, կրկնում եմ, ո՛չ մի հարց չունեմ նաև «ժողովրդին»: Ժողովրդի ցանկությունը, նրա սպասումները բոլորին պարզ են՝ անվտանգություն, արդարություն ու բարեկեցություն: Ժողովուրդը չի՛ կարող ինքն իրեն ինքնակազմակերպվել ու լուծել պետության լինել-չլինելու հարցը, մանավանդ որ այնպե՜ս է խաբված Նիկոլից, որ տարիներ են պետք էս վիճակից հոգեբանորեն դուրս գալու համար:
Ես հարց ունեմ ինքս ինձ: Հարց ունեմ քաղաքական գործիչներին: Հարց ունեմ ինքն իրեն էլիտա հռչակած խմբերին ու անհատներին: Բա դուք ու՞մ էլիտան եք, եթե ձեր պետությունը ձեռքից գնում է, Արցախը փաստացի չկա, 5000 տղա մեր աչքի առաջ մատաղ են արվել՝ «հանուն ոչնչի», Հայաստանը օր օրի մաշվում է, փաստացի մենք արդեն մեր պետականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր ունենք, մեր արժանապատվությունը տրորվում է ամեն օր, իսկ դուք շարունակում եք վիճել՝ կանաչն է գեղեցիկ գույն, թե կապույտը՝ իրավիճակի մեղքը բարդելով «ժողովրդի» վրա:
Արցախի կորուստն ու Հայաստանի սողացող այսօրվա անկումը հայաստանյան էլիտայի դավաճանության ու անգործության արդյունք է, ոչ թե «ժողովրդի» սխալի կամ նրա իներտության: Այստեղ «ժողովուրդը» ոչ մի կապ չունի: Ոչ մի:
Ես չեմ հանձվում: 10000 զտարյուն հայ: Նրանց առջևից գնացող ու ինքնազոհության պատրաստ 100 (99) հայ եւ 3 օր... ոչ մի Նիկոլ չի կարող անել այն, ինչ շարունակում է անել: Հանուն իր հայրենիքում ապրելու իր ժողովրդի իրավունքի: Հանուն պետություն ունենալու իր իրավունքի: Նա կանհետանա ճիշտ այնպիսի արագությամբ, ինչպես սատանան է անհետանում, երբ սենյակում վառվում է լույսը:
Ես հավատում եմ: Միացե՛ք #antinikol շարժմանը: Հենց մենք իրար տեսնենք, իրար ճանաչենք, կտեսնենք, որ մենք շատ ավելին ենք, քան անհրաժեշտ է, ու ճիշտ պահին, գրագետ գործողություններով հեղեղի նման կսրբենք կտանենք Նիկոլին էլ, այս չդադարող մղձավանջն էլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել