Ինձ մտահոգում է ներքին անկայունությունը և մեծ ատելության հասած անհանդուրժողականությունը մեր հանրության մեջ։
ՀՀ-ում մարդիկ ավելի շատ միմյանց են ատում, քան թշնամուն։
Սա գնալով ավելի է խորանում և կարող է բերել անդառնալի վատ հետևանքների։ Նիկոլ Փաշինյանը իրեն շրջապատել է 100-ավոր ոստիկաններով, մինչդեռ սովորական քաղաքացիների մեջ տարածում է ատելության միջավայր։
Եթե վաղը մեր հայրենակիցները սկսեն իրար սպանել, ո՞վ է պատասխան տալու։ Ինչո՞ւ եք ատելություն սերմանում այլ կարծիք ունեցողների նկատմամբ։ Չե՞ք հասկանում արդյոք, որ կործանում եք սեփական պետությունը, ազգին դարձնում եք հոգեկան հիվանդ ձեր ամենօրյա ստերով ու հայհոյանքով։
Գուցե միտումնավո՞ր եք անում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan1/posts/755282895161994
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել