Բաղադրիչները`
կարտոֆիլ – 5 հատ,
մսի արգանակ – 250 մլ,
մարգարին կամ բուսայուղ – 2 ճ.գդ.,
սխտոր – 3 պճեղ,
բեկոն – 100 գ,
սև, կարմիր պղպեղ,
քերած պանիր
Պատրաստման եղանակը`
Կարտոֆիլները մաքրել, գրեթե մինչև վերջ մի քանի զուգահեռ կտրվածքներ անել: Բացված արանքներում բեկոնի կամ ճարպի բարակ շերտեր դնել:
Կարտոֆիլի վրա աղ, պղպեղ ցանել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, սխտորը տապակել, հետո կարտոֆիլները տապակել բոլոր կողմերից: Ավելացնել արգանակը, եփել մոտ տասը րոպե: Հետո տապակը տեղափոխել ջեռոցի մեջ: Վրան քերած պանիր ցանել, կարմրեցնել:






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



