Starnews.am-ը գրում է.
Որքան էլ հայկական շոու բիզնեսի դեմքերը փորձում են ցույց տալ, որ իրենց հարաբերություններում ամեն բան կարգին է և վեճեր գրեթե չեն լինում, Starnews-ը քաջատեղյակ է, որ վեճերն երբեմն վերածվում են իսկակական աստղային պատերազմների, բայց որպես կանոն ավարտվում են միմյանց հասցեին բամբասանքներով և այլևս չբարևելով: Աստղերը նույնպես մարդիկ են և նրանց էլ է հատուկ վիճել երբեմնի մտերիմների հետ:
Starnews-ն այս անգամ անդրադարձել է ամենահայտնի աստղային պատերազմներին:
Անահիտ Սիմոնյան- Լիլիթ Բասյան
Կար շրջան, երբ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը և դիետոլոգ Լիլիթ Բասյանը մտերիմ ընկերուհիներ էին, միմյանց փաղաքշաբար դիմում էին «Վասիլի» անունով և գրեթե միշտ միասին էին: Ավելին՝ Լիլիթը մասնավոր զրույցներում նշում էր, որ Անահիտից բացի այլ ընկերուհիներ չունի: Համերաշխ ընկերությունը, սակայն կարճ կյանք ունեցավ: Անահիտն ու Լիլիթը միմյանց սկսեցին չհետևել Ինստագրամում, իսկ Անահիտը սկսեց նաև պարբերաբար գրել այն մասին, թե որքան լավ է, որ այլևս իր կյանքում սխալ մարդիկ չկան: Ըստ լուրերի՝ Անահիտը Լիլիթին մեղադրում է դավաճանության և իր գաղտնիքները այլոց պատմելու մեջ:
Լուսինե Թովմասյան-Գոհար Հարությունյան
Լուսինեն և Գոհարը երբեք մտերիմ ընկերուհիներ չեն եղել, սակայն նրանց վեճը սկսել այն բանից հետո, երբ Գոհարի կազմակերպած գեղեցկության մրցույթից հետո, որում հաղթել էր Լիլի Սարգսյանը, Լուսինեն հարցազրույցներից մեկում նշել էր, որ չի հավանել և իր ձայնը որպես ժյուրիի անդամ չի տվել Լիլիին: Ըստ Լուսինեի՝ Գոհարն այդ հարցազրույցից հետո զանգահարել և պարզաբանում է պահանջել իրենից, ավելին՝ զանգահարել է նաև Լուսինեի քրոջը՝ Իրինային և գանգատել Լուսինեից: Այսօր գեղեցկուհիները նույնիսկ չեն բարևում միմյանց:
Արփի Գաբրիելյան-Հռիփսիմե Հակոբյան
Քչերը կհիշեն, որ ժամանակին Արփի Գաբրիելյանը և Հռիփսիմե Հակոբյանը հանդես էին գալիս երաժշտական խմբով: Աղջիկները դեռ հայտնի չէին, հետևաբար՝ մեծ աղմուկ չէր բարձրացրել նաև նրանց վեճը: Տևական շրջան Արփին և Հռիփսիմեն չէին շփվում միմյանց հետ, սակայն տարիներ անց նրանց հաջողվեց վերականգնել հարաբերությունները:
Մերի Մակարյան-Միհրան Ծառուկյան
Գաղտնիք չէ, որ Մերի Մակարյանը և Միհրան Ծառուկյանը սիրավեպ ունեին, սակայն նրանց բաժանումը բավական ցավոտ է եղել, ավելին՝ Միհրանը հրաժարվել էր Մերիի հետ հանդես գալուց «Ֆուլ Հաուսում, ինչից հետո Մերիին հեռացրել էին նախագծից: Մերին հետագայում հրապարակավ նույնիսկ արտասվել էր այդ թեմայի մասին խոսելիս:
Անդրե-Էմմի
Կար շրջան, երբ Անդրեի և Էմմիի հարաբերությունները բավական լարվել էին, պատճառը «Եվրատեսիլն» էր, մասնավորապես՝ Անդրեի՝ Եվա Ռիվասին բացահայտ սատարելը: Էմմին Անդրեին մեղադրում էր դավաճանության մեջ, սակայն տարիներ անց նրանց հաջողվեց վերականգնել հարաբերությունները:
Էլեն Ասատրյան-Մերի Հակոբյան
Ժամանակին նրանք ընկերուհիներ էին, թեպետ այդ մասին պնդում էր միայն Էլենը, Մերին նշում էր, որ երբեք էլ մտերիմ չեն եղել, առավել ևս՝ ընկերուհիներ չեն եղել: Ի տարբերություն Մերիի՝ Էլենը նշում էր, որ նույնիսկ տանիք են կիսել, սակայն այդ ամենն անցյալում է, նրանք տարաձայնություն ունեցան և մինչ օրս չեն շփվում միմյանց հետ:
Նարբե-Աստղիկ- Սարգիս-Մանո
Աստղային զույգերը ժամանակին ոչ միայն ընկերություն էին անում, այլև համատեղ բիզնես էին նախաձեռնել՝ հարսանիքներ էին կազմակերպում, սակայն դա կարճ տևեց: Բիզնեսը փչացրեց և հարաբերությունները, և ընկերությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: