Որպես պատասխան՝ ստացել եմ չինական զուսպ ու ժպիտով արձագանք․ «Տեսնենք»։
Հիշեցնեմ, որ Չինաստանի կառավարությունը ամենաշատ՝ 100․000 դեղաչափ (50․000 անձի համար) ԿորոնաՎակ պատվաստանյութ է տրամադրել Հայաստանին։ Մինչդեռ մեր երկրի գործադիր և օրենսդիր իշխանությունը փողոցային մակարդակի վերաբերմունք է ցուցաբերում Չինաստանի նկատմամբ։
Հուսով եմ, դա իրոք անմեղսունակություն է, ոչ թե դիտավորություն։ Բայց միաժամանակ վստահ եմ, որ չինական կողմը այդ հրապարակային վիրավորանքը չի մոռանա։ Իսկ մենք շարունակ դժգոհում ենք, թե մենակ ենք աշխարհում։ Բնական չէ՞։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել