Tert.am-ը գրում է.
Պատվաստումների առաջին կուրսն ավարտելուց հետո Վրաստանում մոտ 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Արդեն 300 դեպք է հայտնաբերվել, երբ մարդիկ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո կորոնավիրուսով են վարակվել: Մենք ուսումնասիրում ենք այս հանգամանքը, այնուամենայնիվ, առաջին պատվաստումից հետո գրեթե բոլոր դեպքերում վարակը ընթանցել է բավականին հեշտ և շատ հաճախ առանց ախտանիշների», - ասել է Գամկրելիձեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/05/08/georgia/3607427
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել