Եթե ինչ որ մեկին թվում է, թե Փաշինյանն ԱԺ ամբիոնից նպատակ ուներ մեկնաբանելու Սերժ Սարգսյանի հայտարարությունները կամ նրա պաշտոնավարման ընթացքում ծավալված բանակցությունները, ապա չարաչար սխալվում է։
Փաշինյանն Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությանը համահունչ, ներդաշնակեցնում է իր մոտեցումներն այն ամենին, ինչը տարբեր առիթներով, ուղղակի կամ անուղղակի հնչեցնում են Ադրբեջանից։
Իհարկե դա համեմված է իրեն հատուկ նպատակային մոլորություններով, սակայն էությունը պարզ է։
Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանը պատերազմի սարսափելի հետևանքները «մարսելու» գործընթացից բացի նաև լեգիտիմացնում է այն բոլոր պրոցեսները, ինչը ապագայում տեղի է ունենալու Արցախում՝ Ադրբեջանի ուղիղ մասնակցությամբ։
Եթե այս ամենից բացից նկատի ունենանք անվտանգության երաշխավորի դերից Հայաստանի գործող իշխանությունների հրաժարվելը, պատասխանատվությունից փախչելը, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում։
Չեմ հոգնի կրկնելուց, որ ամենաողբերգականն առջևում է և ովքեր անթաքույց կամ հոգու խորքում կարծում են, որ պատերազմին հետևելու է երկարատև խաղաղություն, կայունություն կամ ստատուս քվոյի պահպանում, մեղմ ասած մոլորության մեջ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել