Եւ ուրեմն՝ չստացված հպարտ քաղաքացի, չստացված նախարար, չստացված ոչինչ Արայիկ Հարությունյանը, ով ապականեց Հայաստանի գիտությունն ու կրթությունը, ով հայ մշակույթը իջեցրեց դալանային հակաէսթետիկ պերֆորմանսների մակարդակի, ով տրանսգենդեր Մելի մասին ֆիլմը ֆինանսավորեց զոհված զինվորի ընտանիքի հարկերի հաշվին, որոշել է անդրադառնալ ինձ։
Ես առանձնապես չեմ սիրում մտնել բանջարաբոստանային դաշտ, հատկապես, որ իմ սիրած բանջարեղենը բրոկոլին է, բայց այս անգամ, հատուկ սույն միչուրինյան սելեկցիոն տեսակի համար, կանեմ բացառություն։
Եւ այսպես՝ ի տարբերություն սույն սելեկցիոն տեսակի, ես որեւէ ցուցակային հրմշտոցի չեմ մասնակցում եւ չեմ մասնացկելու, որովհետեւ ես իմ քաղաքական կշիռը շատ լավ գիտեմ։ Ի տարբերություն սույն սելեկցիոն տեսակի, ես Արցախ չեմ ծախել թուրքին ու պատասխանատուն եւ մեղավորը չեմ հազարավոր զոհերի, հազարավոր անհետ կորածների եւ իրենց կիրթ բարեկամ Ալիեւի բանտերում պահվող հարյուրավոր հայ ռազմագերիների համար։
Ի տարբերություն սույն սելեկցիոն տեսակի, ով իր քաղաքական սեկտայի առաջնորդի անհետացումից հետո սամալյոտի մի տոմսին երանի է տալու, որ փախնի իր կարգավիճակին հարիր նիդեռլանդական որեւէ երկիր, ես մնալու եմ իմ հայրենիքում ու ամեն ինչ անելու եմ սույն սելեկցիոն մուտացիաներից Հայաստանն ու Արցախը վերջնականապես մաքրելու համար։
Ինչ վեաբերում է երկու թաղապետերի կեսգիշերային գերեզմանոցային զբոսանքներին, ապա մեր երկիրը դիզինֆեկցիա անելուց հետո խոստանում եմ մի պասկվիլ գրել այն մասին, թե ինչպե՞ս էին երկու անմեղ ու ամլիկ թաղապետ ավտոմատներով զինված զբոսնում Թոխմախի գերեզմանոցում ու թե ինչպես մի տապանաքարի տակից լսվեց աղեկտուր օգնության մի ճիչ։
Դե, типа Մունկի «Ճիչի» դեմքով։

Եւ հետագայի համար՝ հանգստ նստեք տեղներդ ու ինձ մի խառնեք ձեր ներտեսակային բանսարկություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել