Հայտնի ամուրի Ջորջ Քլունին, որին սիրելիները տասնայմակներ շարունակ չէին կարողանում ստիպել ամուսնանալ, կնության է առել Ամալին ու շնորհիվ օրինակելի հայր դարձել։
Աստղային զույգի հարաբերությունների պատմությունը, որը նման է հոլիվուդյան մելոդրամայի, կարող է ոչ այնքան երջանիկ ավարտ ունենալ՝ ըստ The Globe պարբերականի տեղեկությունների։
Ամերիկյան տաբլոիդը պնդում է, որ Ջորջի եւ Ամալի հարաբերություններում սեւ գիծ է սկսվել, եւ ամենում մեղավոր է կորոնավիրուսը։ Ինքնամեկուացումն ու մշտապես միմյանց ներկայությամբ գտնվելը սկսել են ազդել ամուսինների նյարդերի վրա. նրանք նախկինում այդքան ժամանակ չեն անցկացրել միասին։
Ջորջը միշտ նկարահանումներ է ունեցել, հոլիվուդյան նախագծեր, ռեժիսուրա, իսկ Ամալը, նույնիսկ դառնալով երկու երեխաների մայր, նախկինի նման շատ ժամանակ է հատկացրել փաստաբանի իր կարիերային։
Այժմ արդեն, երբ համավարակը փոփոխություններ է մտցրել Քլունի զույգի կենսակերպում, զույգի ընկերները տագնապ են հնչեցնում։ The Globe-ի ինսայդերները, մեջբերելով նրանց խոսքերը, պնդում են, որ ամեն ինչ կարող է ավարտվել ամուսնալուծությամբ եւ աստղային զույգի պատկառելի ունեցվածքը կիսելով. այն գնահատվում է մոտ կես միլիարդ դոլար։
«Վերջին մի քանի շաբաթները Ջորջի եւ Ամալի համար դժոխք են եղել երկրի վրա։ Ջորջը սովոր չէ, երբ իրեն հրամայում են՝ ինչ անել, իսկ Ամալին զայրացնում է, որ նրանից հետո հարկավոր է մաքրել»,- հայտնում են The Globe-ի ինսայդերները։
Ըստ լուրերի՝ Ջորջը, նույնիսկ պատրաստվելով նշել 60-ամյակը, նախկինի նման իրեն «մեծ երեխայի նման» է պաhում. ամբողջ օրը հեռուցտացույց է դիտում, ուտում եւ հեռախոսով խոսում ընկերների հետ։ Ամալն, ինչպես ցանկացած նորմալ կին, ի վիճակի չէ հանդուրժել ամուսնու այդ վարքագիծը։