Starnews.am-ը գրում է.

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հաղորդավար Հրաչ Մուրադյանը շուտով հայր է դառնալու:

Հաղորդավարը ուրախալի լուրի մասին հայտնել է կնոջ հետ լուսանկար հրապարակելով: Հայտնի է, որ Հրաչի կինը ամերիկաբնակ Անաշե Խոդավերդին է։ Նա պրոդյուսեր է, որը տարբեր նախագծերի շրջանակում համագործակցում է հայ հայտնիների հետ։

Հաղորդավարն ամուսնության մասին հայտնել էր 2019 թվակակին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման եթերում։ Հրաչ Մուրադյանը եթերում հայտարարել էր, որ ընտանիք է կազմել։ Թողարկման ժամանակ մի քանի անգամ ցույց էր տվել նաև ձախ ձեռքի մատնեմատի մատանին, ապա ասել. «Արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, բայց անցնենք ձեր թեմային»։

Չնայած եթերային խոստովանությանը՝ Հրաչը և Անաշեն հազվադեպ են համատեղ լուսանկարներ հրապարակում և փորձում են իրենց անձնական կյանքը բոլորի աչքից հեռու պահել:

Հայտնի է, որ նրանց սիրո պատմությունը սկսվել է ԱՄՆ-ում, սակայն հետաքրքիրն այն է, որ Հրաչն ու Անաշեն միմյանց ճանաչում էին վաղուց: Նախկինում Անաշեհ Խոդավերդին բազմիցս տարբեր հրապարակումներ է արել հաղորդավարի հետ համատեղ լուսանկարներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել