39-ամյա Բրիթնի Սփիրսի եւ նրա 68-ամյա հոր՝ Ջեյմիի խնամակալության համար պայքարի գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Աստղի հայրը հայտարարել է, որ իր դուստրը տառապում է թուլամտությամբ։ Բրիթնիի ախտորոշման մասին նա հայտնել է փաստաթղթերում, որոնք, ինչպես ենթադրվում է, կապացուցեն, որ նրա դուստրը խնամակալության կարիք ունի:
Աստղի ախտորոշման մանրամասները կներկայացվեն The Battle for Britney վավերագրական ֆիլմում՝ Fans, Cash And a Conservatorship, որը BBC-ին կթողարկվի մայիսի 5-ին: Դրա հեղինակ, լրագրող Մոբին Աժարը պատմել է, որ փաստաթղթերը հայտնվել են որոշ կայքերում։
Այն դաշտում, որտեղ պետք է նշել պատճառը, գրված է. «Դա կապված է դեմենցիայի բուժման հետ», - պատմել է նա։
Ինքն Աժարը նշում է, որ Ջեյմի Սփիրսի հայտարարությունները նրա դստեր թուլամտության մասին մի փոքր տարօրինակ են հնչում: Նախկինում աստղի ախտորոշման մասին ոչ ոք երբեք չի ասել։ ԱՄՆ-ում մինչեւ 65 տարեկան մարդկանց միայն 5 տոկոսն է տառապում այդ խանգարմամբ:
Իր դստեր խնամակալը՝ Ջեյմի Սփիրսը, նշանակվել է 2008 թվականին։ Սակայն առողջական խնդիրների պատճառով իր պարտականությունների մի մասը մեկուկես տարի առաջ նա փոխանցել է իր օգնական Ջոդի Մոնտգոմերիին եւ սկսել է պատասխան տալ դստեր ֆինանսական գործերի համար: Բայց այս պաշտոնը նա վերջերս ստիպված է եղել կիսել Trust հիմնադրամի Bessemer Trust Co հետ։
Սպասվում է, որ Բրիթնին դատարանում հանդես կգա հունիսին, ընդ որում դատարան նա կդիմի անձամբ: Աստղը ձգտում է իր հոր լիակատար հեռացմանը խնամակալությունից։ Ընդ որում, նա դեմ չէ Մոնտգոմերիի խնամակալության տակ գտնվելուն։