AntiFake.am-ը ներկայացնում է «Հայրենիքի դավաճանին սատարողները» շարքը, որի նպատակն է բացահայտել և հանրությանը ներկայացնել բոլոր այն անձանց, որոնք շարունակում են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ներքաշած, ադրբեջանական ագրեսիայի դեմ պատերազմի 44 օրերի ընթացքում հասարակությանը ստած, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը խայտառակ պայմաններով պատերազմը դադարեցրած և Արցախի Հանրապետության շուրջ 12.000 քառակուսի կիլոմետր տարածք հանձնած, մոտ 5000 զինծառայողների մահվան, պատերազմի շուրջ 10.000 մասնակիցների հաշմանդամության, հարյուրավոր գերիների և շուրջ 100.000 արցախահայության հայրենազրկման համար մեղավոր, Հայաստանի Հանրապետության պետական սահմանները անմիջական սպառնալիքի տակ դրած, հայերի արժանապատվությունն ու պատիվը ոտնատակ տված անձին։

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք մայր և որդի Ալինա և Մոնթե Մախսուդյաններին, որոնց էջերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք անհայրենիք դավաճանին սատարողներից ու փառաբանողներից են։   

AntiFake.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` իրեն 2020թ. Արցախյան պատերազմի մասնակից ներկայացնող Մոնթե Մախսուդյանը, դժկամությամբ մեկնելով ռազմաճակատ, այնտեղ գտնվել է կարճ ժամանակ:
 



 

Այն, որ Մոնթե Մախսուդյանը Արցախյան 2020թ. պատերազմին մասնակցել է ընդամենը մի քանի օր, ապացուցվում է իր կողմից հոկտեմբերի 1-ին և 16-ին հրապարակված ակնհայտ ձևով մոնտաժված երաժշտական հոլովակներով. խնամված արտաքինը, մաքուր հագուստը, ինտերնետային կապի առկայությունն ու մոնտաժ անելու հնարավորությունները պատերազմող, կյանքի ու մահվան կռիվ տվող զինվորը չէր կարող ունենալ: Մեկ այլ հոլովակից էլ պարզ է դառնում, որ Մոնթե Մախսուդյանը Արցախից վերադարձել է նոյեմբերի 4-ին:

Չնայած իր վերադարձի մասին «ավետող» հոլովակի հրապարակմանը` վերջինս նոյեմբերի 11-ին «ռազմաճակատից» մոնտաժված և երաժշտական հավելումներով նոր հոլովակ է հրապարակել, որում խոսելով զորքի անունից` պատերազմում պարտության մեղքը բարդում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա, իսկ տեղի ունեցածը որակում որպես վերջիններիս կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ իրագործված ծրագիր: Իշխանական քարոզչական ստահոդ այս թեզը առաջ տանելով, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել իր երեխայի աչքերի առաջ` Մախսուդյանը իր վրդովմունքն է հայտնել, թե ինչու ցուցարարները չեն թալանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տները կամ ինչու չեն մտնում Մանվել Գրիգորյանի տուն ու սպանում նրան: Այս ամենը ուղեկցվել է հայհոյաքներով և սպառնալիքներով, թե զինված զորքը մտնելու է ցուցարաների տները և վերջիններս «տռուպ» են տալու: AntiFake.am-ի տեղեկությունների համաձայն` Մախսուդյանն այս հոլովակը նկարել է Արարատ քաղաքի դպրոցներից մեկի բակում:

Բացի այդ, Մախսուդյանը նմանատիպ հոլովակներ է հրապարակել դեկտեմբերի 9-ին և 22-ին, որոնցում նա խոսում է «նախկին-ներկա» իշխանական թեզերի, «դավաճան» նախկինների ու «փրկիչ» ներկաների մասին: Մասնակցելով իշխանության կողմից եկեղեցու թիրախավորման արշավին՝ Մախսուդյանը նշել է, թե Փաշինյանի ձեռքը օդում թողած հոգևորականը Նաիրա Զոհրաբյանի հետ պետք է «ուտի երկրի բոլոր տռուսիկները»: «Ազատի էդ սուրբ վայրը քո ներկայությունից, քանի քեզ չենք քրքրել»,- սպառնացել է Մախսուդյանը:

Վերը նշվածի մանրամասներն ու ապացույցները՝ ստորև.
 


 

Մոնթե Մախսուդյանի էջի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջինս Փաշինյանին սատարում է դեռևս 2018թ. ապրիլմայիսյան իրադարձություններից: Ստորև ներկայացնում ենք մի քանի օրինակ.
 


 

Փաշինյանին գովաբանելու հարցում Մոնթե Մախսուդյանին աջակցում է նրա մայրը՝ Ալինա Մախսուդյանը:

Օդում կախված լուրերի համաձայն՝ նախկինում հանրապետականների հետ համագործակցող այս կինն իր դիրքորոշումները փոխելու ու Նիկոլ Փաշինյանին և ներկայիս իշխանությանը սատարելու համար գումար է ստանում։ Իսկ իշխանական քարոզչամեքենան լծված է մայր և որդի Մախսուդյանների հրապարակային գործունեությունը ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու և մեծ տարածում ապահովելու գործին։ Սա ապացուցվում է ներկայումս Ալինա Մախսուդյանի ֆեյսբուքյան էջի գրառումների, տեսանյութերի հավանումների ու դիտումների զգալի աճով։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին քննադատող տիկինը, ով իրեն տարատեսակ ակցիաների ժամանակ ներկայացրել է որպես «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ցեմենտի գործարանի աշխատակցուհիորդու տեսահոլովակները ակտիվորեն տարածելուց բացի հենց ինքն է հայհոյախառն ուղերձներ ու մեկնաբանություններ հրապարակում ընդդիմադիր գործիչների և զոհված զինծառայողների ծնողների հասցեներին, առաջ տանում իշխանական քարոզչական թեզերը, կիսվում իշխանության շահերը սպասարկող կեղծ օգտահաշիվների տարածած ապատեղեկատվությամբ, թիրախավորում հոգևորականներին: Հետաքրքրիր է, որ նախկինում Գագիկ Ծառուկյանին քաղաքավարի և հարգալից կերպով բաց նամակներ գրող այս տիկինը ատելություն է գեներացնում նաև ԲՀԿ-ական պատգամավորների շուրջ:

 

 

Ալինա Մախսուդյանը մտերիմ կապեր ունի իբր առաջնագծում կռված ներկայացողներից մեկի՝ Ռուստամ Ավագյանի հետ, մինչդեռ կարճ ժամանակում բացահայտվեց, որ այդ երիտասարդը որևէ առնչություն չունի բանակի հետ և պատերազմի ողջ ընթացքում շարունակել է մատուցողի իր աշխատանքը: Թե ինչպիսի կապ կարող է լինել իշխանական նույն քարոզչական թեզերը տարածող Մախսուդյանների և Ռուստամ Ավագյանի միջև, թերևս թողնենք առանց մեկնաբանության:




 

Ալինա Մախսուդյանը սևազգեստ մայրերին հայհոյելու գործը նաև համատեղում է սևազգեստ մայրերին հայհոյող Փաշինյանի մեկ այլ աջակցի հայհոյանքների տարածմամբ:


 

Ստորև ներկայացնում ենք Ալինա Մախսուդյանի ծավալած գործունեության մի քանի օրինակներ.
 


 

Անհայրենիք դավաճանների կողքին կանգնելու և նրանց ինչ-ինչ կասկածելի մոտիվացիաներով սատարելու պատճառով առանց բարեկամների մնացած Ալինա և Մոնթե Մախսուդյանների ֆեյսբուքյան մեկնաբանությունների, հավանումների, կիսումների և հրապարակումների պատճառով է, որ պետությունը, իր բազմաթիվ օրախնդիրներով, դոփում է տեղում և չի կարողանում առաջ գնալ։ Դավաճանին սատարողները հավասարապես կիսում են դավաճանությունն ու պետք է արժանանան հանրային պարսավանքի։
 

Աղբյուր՝ AntiFake.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել