Կլիմայագետները պարզել են, որ մոտ 400 000 տարի առաջ` դեռ սառցե դարաշրջանում, մշտական սառցաշերտի մակերեսը ժամանակակից Կանադայի և ԱՄՆ-ի հյուսիսային տարածքում կտրուկ նվազել է: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances գիտական ամսագրում:

«Մի կողմից մեր ուսումնասիրությունները և Սիբիրում նմանօրինակ չափումները ցույց են տալիս, որ ողջ Արկտիկայի կլիման մոտ 400 000 տարի առաջ առավել կայուն է դարձել: Մյուս կողմից`մենք ապացույց չենք գտել այն բանի, որ ավելի վաղ ժամանակաշրջանում մշտական սառցաշերտի հալոցքի պատճառով ջերմոցային գազերի կտրուկ կենտրոնացումներ են տեղի ունեցել», - նշում են գիտնականները:

Նրանք ենթադրում են, որ Արկտիկայի արագ տաքացման և կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով մշտական սառցաշերտի մակերեսը կտրուկ կնվազի: Որոշ գնահատումներով` 21-րդ դարավերջին կարող է անհետանալ Սիբիրի հարավային շրջանի և Ալյասկայի մշտական սառցաշերտի մոտ մեկ երրորդ մասը: Արդյունքում մթնոլորտում կարող է հայտնվել մեթանի և ածխաթթու գազի հսկայական քանակ:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել