Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին որոշում է կայացրել դատապարտյալ Միհրան Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Ո՞ւմ ա ձեռ առնում ոստիկանությունը: Հունիսից 21-ից հետախուզում ա հայտարարված մեր Միհրանի նկատմամբ, այնինչ սաղն էլ գիտեին, որ հուլիսի 26-ից՝ նստացույցի հենց առաջին օրվանից, Միհրանը քաղաքապետարանի դիմաց ա եղել միշտ, ոստիկանների հենց քթի տակ, ընդ որում մի երկու անգամ էլ ոստիկանական բաժանմունքում ա հասցրել լինել՝ մի անգամ բերման են ենթարկել առանց իրավական հիմքի, մի անգամ գնացել է ցուցմունք տալու:
Հարց 1: Ինչո՞ւ Միհրանին տեղյակ չեն պահել, որ ինքը հետախուզման մեջ է գտնվում:
Հարց 2: Ինչո՞ւ է Միհրանը բերման ենթարկվում հենց այսօր, եթե ոստիկանությունը կարող էր դա ավելի շուտ իրականացնել:
Հարց 3: Ի՞նչ է նշանակում առհասարակ «հետախուզում հայտարարել», եթե բոլորից էլ լավ գիտեն` մեր Միհրանը որտեղ ա, ինչ ա անում ու ինչի ա անում:
Եզրակացություն: Խեղճ մեր ոստիկանություն, որ քաղաքացու նկատմամբ հետախուզում ա հայտարարում հունիսի 21-ին ու օգոստոսի 13-ին նոր կարողանում է ձերբակալել, այն դեպքում, երբ քաղաքացին իր գտնվելու վայրը ոչ մի անգամ չի փորձել թաքցնել...
Կից նյութը՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: