Bravo.am-ը գրում է․
Ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հանդեպ հայ հանդիսատեսի հետաքրքրությունը հայերի մասնակցության շնորհիվ օրեցօր ավելացավ, դե, իսկ կուլմինացիան դարձավ 28-ամյա տաղանդավոր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի հաղթանակը, ինչի մասին BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է: Ամենադրական արձագանքներով, 2 մլն ռուբլի գումարային մրցանակով եւ անբացատրելի հույզերով Հայաստան վերադարձած Սյուզաննան մեր զրույցում պատմել է հաղթանակի պահին զգացածի, նոր հնարավորությունների եւ հետագա ծրագրերի մասին:
«Շոկի մեջ էի: Որքան էլ հոգուդ խորքում սպասում ես, պատրաստվում եւ պայքարում, միեւնույն է՝ էկրաններին հաղթողի կարգավիճակում քեզ տեսնելու պահին անբացատրելի զգացողություններ ես ունենում, որոնք խոսքերով չես կարող ասել։ Հիմա վստահ կարող եմ ասել՝ կյանքիս ամենաերջանիկ օրն ու պահն էր: Երբ տարիներ շարունակ պրոֆեսիոնալ հարթակում ես՝ անկախ ձեւաչափից, դա իր պտուղները տալիս է: Անընդհատ բեմում լինելն ինձ շատ օգնեց մրցույթի ժամանակ, քանի որ հուզմունքի հետ մեկտեղ, հենց եկավ կարեւոր պահն, արդեն այլ տարբերակ չկար, քան լավ ներկայանալը: Ես գիտեի, թե ինչ եմ ուզում, ինչու եմ գնացել եւ ինչպես դա պետք է անեմ: Առհասարակ, երբ մրցույթների ես մասնակցում, առաջին բանը, որ մտածում ես՝ հաղթանակն է, դա նորմալ է եւ բնական, բայց այս պարագայում ես վստահաբար պետք է հնչեցնեմ, որ սա իմ կյանքի միակ մրցույթն էր, որ «եթեներ» ու «գուցեներ» չկային։ Չգիտեմ՝ որտեղից եւ ինչ կանխազգացմամբ, կյանքում առաջին անգամ հույսս ինձ վրա էի դրել եւ ամենաշատն ինքս էի ինձ հավատում։ Իմ առողջությունն ու էներգիան առավելագույն ձեւով պահպանել էի եւ հստակ ունեի որոշում՝ հաղթանակ»,- նշում է երգչուհին՝ հավելելով, որ շատ դեպքերում են խանգարել այդ «գուցեները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ