Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Հայկին կալանավորել՝ օրեր առաջ ՀՀ դատախազության առջև բողոքի գործողության ժամանակ ոստիկանին հարվածելու համար։ Մինչդեռ տեսագրությունից ակնհայտ երևում է, որ առաջինը հարվածել է հենց ոստիկանը։
Այս խայտառակությունը «կյանքի իրավունք» ստացավ այն ժամանակ, երբ 2020թ. գարնանը Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպի կապակցությամբ առաջինը հարվածած Ալենը ճանաչվեց տուժող, իսկ պատասխան հարվածներ հասցրած Արթուրը՝ մեղադրյալ։ Ի դեպ այսօր այդ գործով առաջին դատական նիստն է։
Ազատությու՛ն քաղբանտարկյալ Հայկ Հեքիմյանին, «ողջու՛յն» իրավունքի հերն անիծող դատախազներին ու դատավորներին, և մա՛հ դավաճաններին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10225462373010405
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել