Ալիևն ասում ա՝ ուժով ռադ ենք անելու ձեզ Զանգեզուրից ու 101 տարի անց վերադառնալու ենք էնտեղ, Փաշինյանն ասում ա՝ ժամկետային ծառայությունը պիտի վերացնել, օրինակ՝ դարձնել 5 տարին մեկ անգամ եռամսյա կամ երկամսյա հավաք։
Եվ սա էն դեպքում, որ մի քանի ամիս առաջ Հայաստանը պատերազմում ջախջախվեց, իսկ միակ կենսունակ ուժը պարտադիր զինծառայության մեջ գտնվող կանոնավոր ստորաբաժանումներն էին։
Չե՞ք ուզում ըմբռնել, որ Փաշինյանը Հայ ժողովրդի ամենաստոր հատկանիշների գլխավոր գեներատորն ա, ով լավ հասկանալով մեր պորտաբույծ ու անպատասխանատու տեսակը՝ մատերի վրա խաղացնում ա բոլորիս ու հատկապես մեր միջի ամենավատ տեսակին՝ իշխանության մնալու համար։ Ու ինքը կմնա իշխանությանը, որովհետև մենք սրան ենք արժանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել