«Հրապարակ»-ը գրում է.

«Կառավարությանը մերձ աղբյուրները հաղորդում են, որ Տիգրան Սարգսյանին ոմանք խորհուրդ են տվել Սերժ Սարգսյանի երկարատև արձակուրդը «ծածկել» և նախագահի բացակայությունն իր համար հնարավորինս արդյունավետ «օգտագործել», և նա որոշել է այս օրերին ակտիվորեն շրջել Հայաստանով մեկ, ներկայանալ հասարակությանը, ցույց տալ, որ աշխատում է։ Սա է պատճառը, որ նա օրական մի քանի այցելություն էր ունենում, և այդ բոլոր այցելությունները լայնորեն լուսաբանվում էին հեռուստատեսությամբ։ Այս առումով, իշխանական փիառշչիկները կիթառով «Բարով եկար, սիրուն կռունկ» երգելը համարում են արևմտյան ժողովրդավարության մակարդակի քայլ, որը շատ է նպաստել վարչապետի հեղինակության բարձրացմանը»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել