Tert.am-ը գրում է.
Բելառուսը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գյուղատնտեսական քաղաքներ կկառուցի: Այս մասին տեղեկացնում է ont.by կայքը:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով` նախորդ շաբաթ երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Խոսքը ամբողջ ենթակառուցվածքի վերականգնման մասին է. կհայտնվեն ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ սոցիալական հաստատություններ (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ): Այժմ քննարկվում են համալիր զարգացման մանրամասները:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/04/20/kharabakh/3588856
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել