Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ կայքը, ուկրաինական կողմը որոշում է կայացրել արտաքսել Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետին:
«Վճռական բողոք ենք հայտնում Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսի՝ ապրիլի 16-ին տեղի ուենցած անօրինական ձերբակալության և մինչև ապրիլի 21-ը երկրի տարածքից հեռանալու ցուցման վերաբերյալ»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հայտնել են, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին: «Ի պատասխան վերոնշյալ սադրանքի՝ Կիևում Ռուսաստանի դեսպանատան ավագ դիվանագետը պետք է հեռանա Ուկրաինայի տարածքից 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից»,- ասվում է ԱԳՆ կայքում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին` իրավապահ մարմինների և ԱԴԾ-ի տվյալների բազաներից գաղտնի տեղեկատվություն ստանալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել