Armday.am-ը գրում է.
Կանադայի Ալբերտա նահանգը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը և մյուս ցեղասպանությունները ճանաչող օրենքը: Ինչպես հաղորդում է յս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:
Օրենքի ընդունմամբ՝ նահանգում ապրիլը հռչակվել է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նահանգապետ Ջեյսոն Քենիին և օրենսդիր մարմնի բոլոր անդամներին՝ սկզբունքային դիրքորոշման և արդարությանն ու ճշմարտությանն ուղղված աներեր հանձնառության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել