Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նախօրեին քննարկել էր Հյուսիսատլանտյան Դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցության հեռանկարը, գրում է korrespondent.net-ը:

Նշվում է՝ Զելենսկին, մասնավորապես, շեշտել է, որ Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը կարելի է երաշխավորել միայն ՆԱՏՕ-ին անդամակցելու միջոցով:

«Միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է երաշխավորել երկարաժամկետ անվտանգությունն ու խաղաղությունը»,- ասել է նա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ այս թեման քննարկելուց հետո:

Ինչպես նշում է հրատարակությունը, Ուկրաինայի ղեկավարը հաստատել է իր աջակցությունը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև հանդիպում անցկացնելու գաղափարին: Զելենսկին ակնկալում է, որ Սպիտակ տան տերը գագաթնաժողովում կհայտարարի «Դոնբասում պատերազմը դադարեցնելու կառուցողական բանակցությունների անհրաժեշտության մասին»:

Ըստ Զելենսկիի, ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը կարող է հանգեցնել լարվածության թուլացմանը Ուկրաինայի արևելքում: Նրա խոսքով՝ լարվածության նոր սրումը փորձություն է «Եվրոպայի և ամբողջ Արևմուտքի համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել