Նապոլեոնը ռուսական բանակի սպա էր: Շատերին կթվա, որ սա սխալմունք է, նման բան հնարավոր չէ: 

Ամեն ինչ տեղի է ունեցել 1788 թ.: Ռուսական կայսրությունը իր զինված շարքեր էր ընդունում Եվրոպայից կամավորների, ինչը հանգեցրել էր Կայսրության և Օսմանյան կայսրության միջև լարվածության: Բանակ հավաքելու առաքելությունը դրված էր Իվան Զաբորովսկու ուսերին, ով աշխատանքային այցեր էր կատարում եվրոպական երկրներ: Մի անգամ նա ուևորվեց Լիվորնո՝ իտալական Տասկանա շրջանում գտնվող մի քաղաք: Այնտեղ նա կարողացավ մեծ քանակությամբ «քրիստոնյա-զինվորների»  հավաքագրել՝ խալիֆաթի դեմ պայքարելու համար: 

Ռուսական բանակի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողների թվում կար մի երիտասարդ, որը վերջերս էր ավարտել մայրաքաղաքային ռազմական ակադեմիան: Նրա անունը Նապոլեոն Բոնապարտ էր, ապրում էր աղքատության մեջ և ցանկանում էր բարելավել ֆինանսական դրությունը: Բանն այն է, որ ռուսները կամավորներին խոստանում էին լավ վճարել: 

Սակայն սպան տեղեկացավ, որ Զաբարովսկու՝ Իտալիա գալուց մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանում հրաման է արձակվել, որի համաձայն՝ բոլոր օտարերկրացի ծառայողները ծառայության անցնելուց առաջ կոչման նվազեցման են արժանանում: 

Նպատակասլաց երիտասարդի համար այս պայմանն ընդունելի չէր, քանի որ կոչման նվազեցման դեպքում նվազում էր նաև ստացվող գումարի չափը: Նապոլեոնը նաև չէր ցանկանում բանակում երկրորդական կամ երրորդական դեր ունենալ: Մերժում ստանալով իրեն սպա նշանակելու հարցի վերաբերյալ՝ նա դիմեց անձամբ Զաբորովսկուն: Սակայն գեներալի պատասխանն անփոփոխ էր. Բոնապարտին թույլ չէին տալիս սպայի կոչմամբ ծառայության անցնել: Այդ ժամանակ Նապոլեոնը բարկացել է և ասել. «Իսկ Պրուսիայի թագավորը չի մերժի ինձ կապիտանի կոչում շնորհել»:

Սակայն Ֆրանսիայի ապագա կայսրը սեփական հայրենիքին էր հարկավոր: Տարիներ անց նրա մասին խոսում էր ողջ աշխարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել