Օրերս Սիրիայում ողբերգական դեպք տեղի ունեցավ` սպանվեցին ավելի քան 450 քրդեր: Այս ահաբեկչական հարձակման մեջ մեղադրվեցին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները: Դեպքից օրեր անց, Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարեց, որ իրենք պատրաստ են միջամտել սիրիական հարցին, քանի որ իրենց ազգակիցները վտանգի մեջ են հայտնվել: Պարզվում է Թուրքիայում ապրող քրդերը այս գործողության կազմակերպիչներից են համարում Մասուդ Բարզանիին: Նրանք նկատում են, որ Բարզանին մոտ հարեբերություններ ունի «Ալ Քաիդա»-ի ղեկավարների հետ և շատ հավանական է, որ նա է հրահանգել իրականացնել նման գործողություն, որպեսզի Սիրիա մտնելու դրդապատճառ ունենա: Թուրքիայի քրդրեը հիշում են, թե ինչպես նույն կազմակերպության ահաբեկիչները Բարզանիի հրահանգով Իրաքում սպանեցին ավելի քան 1000 եզդիների, որի արդյունքում Իրաքի քրդական բանակը հնարավություն ստացավ ներխուժել եզդիական տարածքներ և «ապահովել» եզդիների անվտանգությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: