1. Դրակուլան թաթախում էր հացը բաժակով արյան մեջ` նախքան այն ուտելը:
2. Նա վրեժխնդիր էր լինում հոր համար` սպանելով հարյուրավոր անմեղ մարդկանց: Նախքան սպանելը նա տանջում էր նրանց դաժան ձևերով:
3. Դրակուլա նշանակում է հրեշի որդի:
4. Նա ուներ մեծ հումորի զգացում: Սպանելուց առաջ ծաղրում էր զոհերին:
5. Նա մարդկանց հաճախ պատժում էր, հագցնելով ցցերին: Որքան մեծ էր մարդու պաշտոնը, այնքան երկար էր ցիցը:
6. Նա այրելով ազատվում էր բոլոր հիվանդներից և աղքատներից:
7. Նրա ոսկե բաժակը, որով ըմպում էր զոհերի արյունը` անսահման իշխանության խորհրդանիշն է:
8. Որպեսզի թունավորի թուրք զավթիչներին, նա լցնում էր իր սեփական հորերը թույնով:
9. Ընդհանուր հաշվարկներով Դրակուլան սպանել է ավելի քան 100000 մարդ: Միայն թուրքերի դեմ պատերազմի ժամանակ` ոչնչացրել է 20000 զինվոր: Մի անգամ նրա մոտ թուրք պատվիրակներ են գալիս, խոնարհվում են, բայց գլխարկները չեն հանում, և Դրակուլան հրամայում է գլխարկները մխել նրանց գլխին:
10. Դրակուլայի մարմինը անհայտ պայմաններում անհետացել է: Նրա գլուխը կտրել են իր զինվորները և որից հետո ուղարկել են թուրք սուլթանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: