News.am-ը գրում է.

TikTok-ի ամենահայտնի հայ զույգը՝ Օվսին ու Անդոն օրերս նշանվել են: Զույգի նշանդրեքը կայացել է ապրիլի 2-ին՝ մտերիմների ու ընկերների շրջապատում: Օվսին նշանադրության ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել իրենց համար կարեւոր օրվա մանրամասները:

«Վաղուց մտածում էինք, որ ծննդյանս օրը կարող ենք նշանադրվել, բայցմոտ տասն օր առաջ հաստատ որոշեցինք: Ծննդյանս օրն ապրիլի 3-ին էր, բայց մեր ընտրած ռեստորանում այդ օրը տեղ չկար, դրա համար նշանադրությունը կայացավ դրա նախորդ օրը՝ ամսի 2-ին»:

Անդրադառնալով նշանադրության համար ընտրված սպիտակ զգեստին՝ Օվսին նշեց.

«Զգեստը վաղուց էի տեսել ու շատ հավանել: Որոշել էի փորձել, եթե գեղեցիկ չլիներ իմ հագին, պետք է դիմեի դերձակին այլ զգեստ կարելու համար, բայց բախտս բերեց ու շատ գեղեցիկ էր: Քանի որ զգեստս սպիտակ էր, ի սկզբանե բոլորին թվացել էր, թե մենք ամուսնանում ենք: Նույնիսկ փողոցում ֆոտոշութի ընթացքում անցորդները մաղթում էին բարի բախտ ու որ մի բարձի ծերանանք»:

Բլոգերի խոսքով՝ նշանադրությունից հետո իր եւ Անդրանիկի կյանքում լուրջ փոփոխություններ չեն եղել, չհաշված՝ մատանին, որի հետ կապված զավեշտալի դրվագներ են ունենում.

«Ես այն ամբողջ օրը վախենալով եմ կրում, որ հանկարծ չկորցնեմ (ծիծաղում է): Դեռ անսովոր է՝ դրանից է: Նույնիսկ, գիշերը, երբ հանում եմ մատանին, քնիս մեջ սկսում եմ փնտրել մատիս վրա ու երազներ եմ տեսնում, որ կորցրել եմ: Մեկ-մեկ էլ մոռանում եմ մատանին դնել ու Անդրանիկը բարկանում է»:

Ինչ վերաբերում է հարսանիքին՝ Օվսիի խոսքով՝ այդ հարցում դեռեւս չեն շտապում.

«Հարսանիքը դեռ չենք պլանավորել, սակայն, վստահաբար, առաջիկա ամիսներին չի լինի: Դա ավելի լուրջ քայլ է, եւ երկուսս էլ պետք է բոլոր առումներով պատրաստ լինենք դրան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել