Եռաբլուր գնալը դարձրեցին աջակցության երթ՝ «Նիկոլ վարչապետ» վանկարկելով, բղավոցներով, թարմ գերեզմանների վրայով քայլելով, անարգելով տղերքի հիշատակը:
Մարտի 1-ին, իրենց իսկ հայտարարած զոհերի հիշատակի երթը վերածեցին աջակցության հանրահավաքի՝ «Դմփ-դմփ-հու» վանկարկելով, ծափերով ու «Նիկոլ վարչապետ» գորգոռալով, անարգելով իրենց իսկ «զոհերին», ում ոսկորներնից ու արյունից տաս տարի քաղաքական դիվիդենտ քամեցին:
Հրապարակում հանրահավաք արեց, բացականչեց. «Կեցցեն մեր զոհերը», ու ծափահարողներ եղան: (Այստեղ մի վատ ուշունց)
Ասածս ի՞նչ է... Նույն տրամաբանության մեջ՝ ԱԺ-ում երեկվա ծափողջյունները լրիվ օրինաչափ են սրբազուրկների պարագայում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/posts/3818340904901905
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել