Nike-ը սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ամերիկյան հանրահայտ ընկերություն է, որը հովանավորում է աշխարհի բազմաթիվ բարձրակարգ մարզիկներին և սպորտային թիմերին։ Ընկերության գործունեության պատմության ընթացքում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, որոնցից մեկն էլ խնդիր էր, որը հնարամիտ կերպով լուծելու համար հարկավոր էր դիմել trouble-shooter-ի։

Կոշիկի արտադրության ծախսերի օպտիմալացման նպատակով Nike-ը տարիներ առաջ իր արտադրական ուժի մի մասը տեղափոխեց երրորդ աշխարհի երկրներ։ Նման պետություններում աշխատուժը շատ ավելի էժան է, սակայն, միաժամանակ, սոցիալական մի շարք խնդիրներ կան։

Աշխատողները հափշտակում էին նոր արտադրվող կոշիկները։ Աշխատավարձից զրկումը և պահեստների հսկողությունն օգուտ չէին տալիս։ Nike-ի մասնագետները, բիզնես-տրեներները, խորհրդատուները բոլոր միջոցները փորձել էին։ Դրանց՝ անհաջողության մատնվելուց հետո ղեկավարությունը որոշեց դիմել թրաբլ-շութերի։

Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ թրաբլ-շութերն առաջարկեց սպորտային կոշիկների աջ զույգերն արտադրել մեկ, իսկ ձախ զոյգերը՝ այլ երկրում կամ բնակավայրում։ Հենց այդպես էլ վարվեցին, և դրանից հետո հափշտակությունները պարզապես դադարեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել