1. Կարո՞ղ եմ այնպես անել, որ դու ինձ հետ էլ ավելի հարմարավետ զգաս: 

Դա հրաշալի հարց է, որը կարելի է տալ ձեր ժամանցի, անձնական շփման, ինչպես նաեւ ինտիմ մտերմության առումով: 

Հարցրու, թե նա ինչ է ուզում: Ինչն է նրան առավել հաճելի, երբ նա քո կողքին է: Գուցե մի քանի րոպե լուռ պառկել, խորը ներշնչելով քո բույրը:  Կամ էլ նա գրկախառնության կարիք ունի, որպես սիրո արտահայտություն: Կամ էլ բավարար է «աչքը` աչքին» տեսողական շփման ստեղծումը:

2. Քեզ բավարարո՞ւմ է մեր սեռական կյանքը:

Բայց չարժե տղամարդուն ուղղակիորեն hարց տալ. նրան բավարարո՞ւմ է համատեղ սեռական կյանքը: Ավելի լավ է ջանա երբեմն զգուշորեն նրան մոտեցնել ձեր ընդհանուր սեռական կյանքում թարմության թեմային: 

Հետաքրքրվիր, թե նա ուրիշ ինչ կուզեր փորձել, ինչն է նրան հետաքրքիր: Նաեւ նոր տարբերակներ առաջարկիր նրան: Հավանաբար արդեն ցանկություններ ունես այդ առումով:  

Կարեւոր է հիշել, որ այդ հարցը տեղին է տալ, եթե տղամարդու եւ կնոջ հարաբերություններն անցել են ինտիմ մտերմության փուլի: 

Եթե դու նոր ես սկսում հանդիպել, դա այժմեական չէ: Ավելի լավ է թողնել ապագայի համար: 

3. Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ աջակցել քեզ

Սկզբունքորեն, հավանականություն կա, որ նրան գոհացնում է այն, ինչ կա: Բայց դա հազվադեպ է լինում: Այդ պատճառով դեպքերի մեծամասնությունում այդ հարցը կարող է դիպչել զուգընկերոջ հոգու անհրաժեշտ լարերին եւ նրանում ցանկություն արթնացնել իր ցանկությունների մասին պատմելու: Դա գուցե պարզ, բայց անսովոր մի բան լինի, ինչպես օրինակ.  «Ուզում եմ, որ ամեն առավոտ իմ արթնացման պատճառը լինի քո քնքուշ համբույրը: Դա իրոք կարող է իմ տրամադրությունը բարձրացնել ամբողջ օրվա համար»:

Դա կարող է ավելի մեծ մի բան լինել: Օրինակ` «Չնայած մենք պայմանավորվել ենք, որ հերթով ենք ճաշ պատրաստելու, բայց ես ծանր աշխատանքային շաբաթ եմ ունենալու եւ հավանաբար ստիպված կլինեմ երկար մնալ եւ ուշ վերադառնալ: Չէի՞ր կարող այդ ընթացքում ստանձնել ընթրիք պատրաստելու պարտականությունները»:

Արդյունքում տղամարդու եւ կնոջ միջեւ հարաբերություններն անհամեմատ ավելի ամուր եւ ուժեղ են դառնում փոխօգնության յուրաքանչյուր նման դեպքից հետո: 

4. Ես չե՞մ արել որեւէ բան, որը քեզ տհաճ էր

Քո տղամարդու պատասխանն այդ հարցին կարող է լիովին զարմացնել քեզ: Օրինակ` դու կարծում էիր, թե ձեր միջեւ ամեն ինչ սքանչելի է: Բայց զրույցից հետո ի հայտ են գալիս այն պահերը, որոնք այնքան էլ հաճելի չեն եղել քո տղամարդու համար: Ուշադիր եղիր: Լսիր եւ մի ընդհատիր: 

Եթե քո զուգընկերը որոշի պատասխան տալ այդ հարցին, դա խիզախ արարք կլինի:  Չէ որ  պատմելով այն մասին, թե քո որ գործողություններն են իրեն ցավ պատճառել, նա կարող է քեզ որոշ ցավ պատճառել: 

Նրա համար կարող է շատ դժվար լինել անկեղծորեն խոսելը: Դրանից հետո անկեղծորեն շնորհակալություն հայտնիր անկեղծության համար եւ ներողություն խնդրիր, եթե մեղք կամ անհարմարություն ես զգում: 

Կարող ես խոստանալ, որ կուղղվես եւ այլեւս նման բան թույլ չես տա: Քո տղամարդու համար հաճելի կլինի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել