1in.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Զախարյանի նախագահությամբ սկսվում է Հասմիկ Կատիկյանի գործի դատավարությունը:
Աշխատելու նպատակով Կատիկյանը երկար ժամանակ գտնվել է Թուրքիայում, որտեղից 2007 թվականի ամռանն արտաքսվել է՝ անձնագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Հասմիկը, գիտակցելով, որ հին անձնագրի տվյալներով նոր անձնագիր ունենալու դեպքում չի կարող կրկին մեկնել Թուրքիա, ամեն գնով այդ երկիր հասնելու մտադրությամբ՝ իր հանգուցյալ քրոջ կենսորոշիչ տվյալներով և իր լուսանկարով Գյումրու անձնագրային բաժնից ստացել է անձնագիր:
Կատիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին և 329 հոդվածի 1-ին մասերով: Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: