Որոշ նախուտեստներ օգտակար են առողջության համար, եւ դրանք չեն սահմանափակվում միայն մրգերով, կարծում է դիետոլոգ Ալբինա Կոմիսարովան:
Instagram-ում արված իր գրառման մեջ նա ներկայացրել է 15 առողջարար եւ օգատակար գաղափար թեթեւակի սնվելու համար: Առաջարկվող տարբերակների շարքում կան ավելի շատ եւ պակաս հագեցնողները: Մասնագետի խոսքով՝ դրանք պետք է ընտրվեն՝ կախված նպատակներից եւ սնվելու ժամից:
- Բանան, պանրի կտոր՝ 25-30 գրամ եւ չերի լոլիկ
- Ցածր յուղայնությամբ մածուն + նարինջ + թեյի գդալ դդմի սերմեր եւ գազարի ձողիկներ
- Տարեկան ալյուրից պատրաստված տոստ, կաթնաշոռային պանիր, 30 գրամ ոչ աղի ընկույզ
- Ավոկադոյով պիտա, քիչ աղով ձուկ, պանիր, ձիթապտուղ, գազար, վարունգ, ձվածեղ, թռչնամիսմիս
- Չրեր
- Սովորական ադիբուդի (առանց հավելումների), կարելի է պատրաստել տանը
- Եփած ձու, լոբի լոլիկի մեջ
- Խնձոր՝ մի գդալ ընկույզի քաղցր ձեթով
- Ցածր յուղայնությամբ մածուն՝ մյուսլիով/գրանոլայով
- Կտրատած բանջարեղեն եւ մի գդալ կաթնաշոռային պանիր
- Տնական մրգաընկույզային սալիկ կամ խանութում գնված, օրինակ՝ raw
- Մի քանի կտոր պանիր կամ կաթնաշոռային թխում
- Զմուզի բանջարեղեն եւ մրգեր՝ առանց ավելացված օշարակների
- Կաթնաշոռ, որի մեջ ինքներդ կավելացնեք ընկույզներ, հատապտուղներ, մրգեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել