Երեկ հարևան, բայց ոչ բարեկամ երկիրը, ի դեմս իր առաջին դեմքի, հայկական կողմին նվաստացնելու հերթական «հանդիսությունը» կազմակերպրեց... Սա այն «հոգեբանական գրոհներից» է, որը նպատակաուղղված է փշուր-փշուր անելու հայկական ոգու վերջին բեկորները... Կդիմանա՞ հայն այս հարվածներին, դժվար է ասել... Բայց, որ մենք պարտադրված ենք դիմակայել բարոյականության տարրական նորմերից զուրկ թշնամի պետության կողմից ձեռնարկվող այս և էլի սպասվող մյուս հարվածներին, դա միանշանակ է... Միանշանակ է նաև, որ այդ դիմակայությունը լինելու է տևական ու դաժան և, վերջնական արդյունքում, հաջողելու նա, ով իր հաղթանակը դիտելու է որպես ոչ թե ռազմավար, այլ խաղաղություն ստեղծող արժեք...
Հ.գ.- Հին Չինաստանի ռազմական տեսաբան և փիլիսոփա Սուն Ցզին մեր հակառակորդ երկրի ղեկավարին կասեր՝ «Մի ճնշեք հուսահատ թշնամուն: Հյուծված կենդանին շարունակելու է պայքարել, քանի որ դա բնության օրենքն է...»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1235690000180337&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել