Թուրքական ապրանքը «արգելող» ու «բոյկոտող», բայց ցեղասպանության պահանջի ուրանալը հանդուրժող իմ «ժողովուրդ»...
Ամեն օր մեքենաներում բարձր երաժշտություն լսող, բայց հարսանիքի հրավառությունը դատապրտող իմ «ժողովուրդ»...
Ակումբներում պարող, բայց Եռաբլուրի նկարը cover picture դրած իմ «ժողովուրդ»...
Ազգն ուրացող, բայց սեփական սպառումը ապահովող իմ «ժողովուրդ»...
Չէ, ես մնում եմ իմ համոզմունքին՝ մեր իրական խնդիրը քաղաքական չէ, այլ քաղաքակրթական է: Նիկոլ ծնեց հենց այդ «ժողովուրդը» և էլի կծնի, եթե քաղաքակրթական հարթակում բան չփոխվի...
Հավատք, Սկզբունքայինություն, Արժանապատվություն և Աշխատանք... դա է մեր ազգի և հետևաբար նաև մեր պետության, պետականության և «ժողովրդի» փրկության «սերմը», որը պիտի ցանենք հենց այսօր, որպեսզի հաջորդ սերունդը հավաքի «բերքը»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/grigoryangev/posts/10220181734561414
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել