Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ներքին բավարարվածություն էին զգում Արցախի տարածքներն անկրակ հանձնելու շուրջ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության մասին լուը լսելուց: Ասում եմ իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կարծում էին, թե Արցախը թուրքին հանձնելով՝ իրենք իրենց ու իրենց երեխաների համար վերջնականապես ապահովում են անվտանգ ու առանց պատերազմի ապրելու երջանիկ կյանք: Ավաղ, մեր նվիրյալ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց, որ մենք ստացանք ոչ թե խաղաղություն, այլ, ինչպես դասականը կասեր, նախ՝ խայտառակություն, իսկ ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, կստանանք նաև պատերազմ...
Չմոռանանք, որ մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից.. Իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում այսօր արդեն արձանագրվում են... Չի բացառվում, որ վաղն էլ դա լինի Սյունիքում կամ Տավուշի սահմանին...
Հ.գ.- Իրականությունը տեսնելու համար պետք է աչքերը բացել, իսկ զուգահեռ դրան, նաև՝ մտածել ու գործել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1235050493577621&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել