Մարզական մեր նվաճումները գնահատել ու մեր մարզիկներին խրախուսել պարտավոր ենք բոլորս: Բայց ինձ ապշեցնում է մեր որոշ հայրենակիցների առաջին հայացքից միանգամայն բնական ցանկությունը՝ այդ հաղթանակները, ինչպես օրինակ ծանրամարտի դեպքում, արժեվորելու ադրբեջանցիներին հաղթելու կոնտեքստում: Մենք նվաստացուցիչ պարտություն ենք կրել ՄԱՅՐ ՀԱՐՑՈՒՄ ու համակերպվել իրողության հետ, որ շարունակվող նվաստացման ու խայտառակության առաջին պատասխանատուն ու խորհրդանիշը դեռ կառավարության շենքում է, բայց զուգահեռ ուրախանում ենք, որ մի սպորտաձևում մեր մարզիկները իրենց հետևում են թողել ադրբեջանցիներին: Սա սրտի մխիթարանք էլ չէ: Տրամաբանության շեղում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: