Ուզում են քաղաքական հարց լուծել, իսկ գերիների հարցը զուտ քաղաքական է, բայց չեն ուզում քաղաքականացնել պրոցեսը:
Ուզում են խաղաղություն լինի, բայց չեն ուզում անգամ լսել պատերազմի մասին, մինչդեռ հազարամյակներով ապացուցված է, որ խաղաղություն ունենալու ամենահուսալի ձևը պատերազմին պատրաստվելն է:
Ուզում են լավ ապրել, բայց չեն ուզում լավ սովորել ու լավ աշխատել, դե որովհետև կարելի ա հավատալ, որ հարուստներից կխլեն ու անպայման իրենց կբաժանեն, ընդ որում՝ շատ ու հատկապես՝ իրենց:
Ուզում են Աստված իրենց պահի, բայց ամեն պահ ու ամեն վայրկյան մերժում են Աստծուն իրենց կենցաղում՝ տրվելով մահացու մեղքերի, իսկ հավատքի իրենց պատկանելությունն էլ բերելով ձու ներկելու, մոմ առնելու ու եկեղեցու մոտ խաչակնքվելու մակարդակի:
Ուզում են արդարություն,բայց սթափ ու ազնիվ ռեֆլեքսիայի փոխարեն, գերադասում են մեղավորներ նշանակել՝ նախկիններին, ներկաներին, թուրքերին, ռուսներին, հրեաներին ու մութ ուժերին... բոլորին, բացի իրենցից:
Ու դուք դեռ զարմանո՞ւմ եք, թե ինչու է մեզ մոտ ամեն ինչ հետույքային: Իսկ գոնե մի նախադրյալ կասե՞ք, թե ինչու պետք է ավելի լավ լիներ ու լինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1156163644859384&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել