Երբ կապիտուլյանտը դեռևս դեկտեմբերին առաջնահերթ Ադրբեջանին վերադարձրեց մարդասպան հանցագործներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, իմ արձագանքը միանշանակ էր. սրանք մարդասպաններ են, նրանք գերի, առավել ևս՝ ռազմագերի չեն, նրանք դիվերսիայով անցել են սահմանը, դաժանորեն սպանել են անչափահաս տղային, կրակել իրենց ճանապարհը կտրած սպայի և տիկնոջ վրա, ինչի արդյունքում սպային ևս սպանել են, իսկ կնոջը՝ կուրացրել:
Ստիպված եմ կրկնել միտքս՝ եթե անգամ կապիուլյանտը ինչ-ինչ պատճառներով համաձայնել էր այս մարդասպաններին վերադարձնել, դա պետք էր անել ամենավերջում, մեր վերջին գերիի վերադարձից հետո:
Կապիտուլյանտը, ինչպես միշտ, ձախողեց:
Այսօրվա մեր ապրած ցավն ու հիասթափությունը կապիտուլյանտի մեղքով է:
Չեմ ցիտելու Բայրամովին, բայց եթե անգամ մի պահ համաձայնեինք այն անհեթեթ մտքին, թե մեր տղաները ահաբեկիչներ են, դիվերսանտներ և հանցանք են կատարել, ապա Գուլիևի և Ասքերովի պես խաղաքարտ ունենալով, մենք կպահանջեինք փոխանակել տղաներին սրանց հետ:
Կրկնում եմ՝ կապիտուլյանտը բանակցող չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել