Կանադայի կառավարությունը որոշել է ձեռնարկել թվով արդեն հինգերորդ փորձը Ջոն Ֆրանկլինի բրիտանական արշավախմբի նավի փլատակները հայտնաբերելու նպատակով, որն անհետացել է Արկտիկայում 1840-ական թթ. վերջերին: Կիրակի Վիկտորիա նեղուցի ուղղությամբ շարժվել է հետազոտական «Մարտին Բերգման» նավը:
Կանադական հիդրոաշխարհագրական ծառայության մասնագետները և ստորջրյա հնագետները 6 շաբաթ օվկիանոսի հատակում փնտրելու են այն, ինչ կարող էր մնալ «Էրեբոուս» և «Տերրոր» նավերից, որոնցով Ֆրանկլինը մեկնել էր Հյուսիսային Ամերիկայի արկտիկական ափեր՝ Հյուսիսարևմտյան միջանցքը ուսումնասիրելու համար, որը Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս տանող կարճ ճանապարհն էր: Նախկինում ձեռնարկված բոլոր ջանքերը՝ 2008, 2010, 2011 և 2012 թթ., անհաջող են ավարտվել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_205841.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել