Զատիկ է... Գյումրու բոլոր գերեզմանոցները լի են մարդկանցով... Գյումրու բոլոր գերեզմանոցներում ողջերը ավելի մեռածի տեսք ունեն:
Հին հանգուցյալատերերը ամաչում են իրենց արցունքներից, որովհետև կողքի հետ ողբ է... Ողբ ու անասելի ցավ... 18,19,20 տարեկանների համար թափված արցունքն անգին է... Տղերքի հողը երբեք չի չորանում... Մայրերի, կանանց, քույրերի արցունքները հողը միշտ խոնավ են պահում... Իսկ հայրերը.... Լուռ գոռում են հայրերը... Լուռ ու թաքուն:
Գժվում եմ...
Քրիստոսի հարության տոնը վերածեց մեռելոցի, անաստվածը: Չունի էս երկիրը էլ տոն: 365 օր մեռելոց է այլևս, քանի ստահակը կա ու անում է իր սատանայական գործը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել