- Բարև երազկոտ :
- Բարև բարեկամ :
- Տեսնում եմ ապրող երջանկություն կա սրտումդ , որը արտանիքիդ վրա լավ հետք է թողել , չե՞մ սխալվում :
- Նկատել ես : Նրա հարցում շատ զգուշավոր եմ ... ամուր եմ պահում ներսումս : Համոզվել եմ , որ երջանկությունը իրեն փայփայել է սիրում , ամուր պահել է սիրում ... չի սիրում , երբ բարձրաձայնում են նրա մասին :
-Իսկ ինչպե՞ս ես նկատել այդքանը : Ինչպե՞ս ես հասկացել :
- Փորձեցի մեկ անգամ պատմել նրա մասին , արդյունքում նա նեղացավ ինձնից ու հեռացավ : Այո՛ , նեղացավ : Քնքշություն է սիրում ... Գուցե անարժաններին նրան չպետք է վստահեի ...
- Գուցե ... Ինչ-որ բան տարօրինակ է , չընկալվող ... Այնուամենայնիվ փաստ է :
- Ամեն երջանկության մեջ յուրօրինակություն կա , իսկ դա նույնացնել տարօրինակության հետ , միանշանակ , սխալ է : Չծիծաղե՛ս ուրիշի երազների վրա , նրանք երազանքով են գտնում իրենց երջանկությունը ...
- Շնորհակալ եմ , խորհուրդ ընդունել է պետք միայն :
- Ուրախ եմ :
- Մի հարց կարո՞ղ եմ ուղղել քեզ :
- Իհարկե :
- Ի՞նչում է երջանկությունդ գաղտնիքը ... գտել ես նրան , ինչպե՞ս ես պահում նրան քո մեջ :
- Ամու՜ր , ամբողջ սիրով , նրությա՜մբ ... ներկաս կանվանեմ ՛՛գտնված երջնակություն՛՛ ... սիրում է , երբ իրեն ՛՛գտնված՛՛ եմ անվանում :
- Զարմանալի է , երջանկությունն էլ կարող է ՛՛գտնված՛՛ լինել , այո՞ :
- Իհարկե , ուղղակի նրան փնտրել է պետք , սպասել է պետք , հույսով լեցուն պետք է սպասես նրան , անպայման կգա , չի ուշանա :
- Մեկ բառով բնորոշիր զգացածդ ժամանակ առաջ և հիմա :
- Անկեղծությու՜ն :
- Սրտումդ պահիր մի երազանք ու ապրիր կյանքդ ՝ նույն անկեղծությամբ , ՛՛ գտնված երջանկությամբ ՛՛ :
- Թող Աստված պահապան լինի երջանկությանս :
Նյութի աղբյուր՝ http://heartisyoursforever.blogspot.com/2013/08/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել