News.am-ը գրում է․

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները մեղմացրել են երկրի ներսում ուղեւորությունների սահմանափակումները կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված մարդկանց համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր կարգի համաձայն՝ մարդիկ, որոնք ստացել են երկու պատվաստումները կամ արդեն ապաքինվել են COVID-19-ից ուղեւորությանը նախորդող երեք ամսվա ընթացքում, կարող են հանձնել կորոնավիրուսի թեստ, ինչպես նաեւ ունեն իրավունք չպահպանել կարանտին ԱՄՆ տարածքում տեղաշարժվելիս: Ընդ որում՝ նոր կանոնները չեն տարածվում նրանց վրա, ովքեր չեն պատվաստվել կամ պատվաստվել են միայն մեկ դեղաչափով: Ավելի վաղ այդ սահմանափակումները վերաբերում էին բոլորին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել